Այսօր՝ ապրիլի 20-ին, ժամը 18.34-ինտեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Նանսենի փողոցի թիվ 9 հասցեում` «Յանտար» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Նանսենի փողոցի թիվ 12 հասցեի մոտակայքում բախվել են «Լադա Պրիորա» մակնիշի 48 MM 008 համարանիշի եւ «Ֆոլքսվագեն Բոռա» մակնիշի 91 QQ 991 համարանիշի ավտոմեքնենաները:

Վթարի հետեւանքով «Լադա Պրիորա»-ի վարորդ` 29-ամյա Արթուր Մալոյանը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է «Սրբ. Գ.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ «Ֆոլքսվագեն Բոռա»-ի վարորդը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության Նոր-Նորքի ոստիկանության բաժին:

Հրշեջ-փրկարարները կանխել են «Լադա Պրիորա» ավտոմեքենայից գազի արտահոսքը: