Այսօր, ապրիլի 20-ին, արտառոց դեպք է գրանցվել Վանաձորում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, կեսօրին շտապօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 15-ամյա մի երեխա՝ «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Վիոլետա Մարտիրոսյան ասաց, որ տղան օգտագործել է մեծ քանակի հոգեմետ դեղեր. «Երեխան գրանցված է Վանաձորի հոգենյարդաբանական դիսպանսերում, խմել է իրեն նշանակված դեղորայքի մեծ չափաբաժին»,-ասաց նա, հավելելով, որ նրա վիճակը բավարար է:
Ըստ շրջանառվող լուրերի` առաջին դեպքը չէ, երբ տղան դեղորայքի մեծ չափաբաժին է օգտագործում, նա այդ կերպ փորձում է վերջ տալ իր կյանքին: Չշտված տեղեկություններով` այսօր տղային դեղորայքի մեծ չափաբաժին ընդունած վիճակում հայտնաբերել են իրենց շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում՝ կախված վիճակում:
NEWS.am-ի Լոռիի թղթակիցը առաջիկայում կներկայացնի նոր մանրամասներ:




























