Այսօր՝ապրիլի 21-ին, գայլերի հարձակման հերթական դեպքն է գրանցվել Լոռիի մարզում: Ինչպես դեպքի վայրում հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, գիշերը ժամը 05-ի սահմաններում գայլերը հարձակվել են Լոռիի մարզի Դեբեդ գյուղում բնակվող Անդրանիկ Միկոյանին պատկանող անասնագոմի վրա եւ հոշոտել թվով 17 ոչխար, պատճառելով խոշոր չափի նյութական վնաս:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Դեբեդ գյուղի գյուղապետ Կամո Պետրոսյանն ասաց, որ սա գյուղում գայլերի հարձակման առաջին դեպքը չէ: «Թե նախորդ տարի ու թե այս տարի բազմաթիվ դեպքեր են գրանցվել»,-ասաց նա:

Լուսանկարներն ու տեսանյութն՝առաջիկայում:

Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի