Ռուսաստանում ջավախքահայերի համայնքը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ «բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Վրաստանի հայ բնակչության ճնշող մասը բացարձակապես անտարբեր է ապրիլի 19 –ի հանրահավաքի նկատմամբ»:Ջավախահայերի համայնքը հայտնում է, որ դիմել է վրացի ժողովրդին` կոչ անելով բոյկոտել այդ հակապետական ակցիան:
«Վրացի բանաստեղծ Ջանսուգ Չարկվիանիի բանաստեղծությունը մեզ մոտ վրդովմունք է առաջացնում. այն կարելի է համարչել ոչ միայն այլատյացության դրսեւորում, այլեւ սադրիչ եւ ապակառուցողական»,-ասվում է հայտարարության մեջ:Նրանք Վրաստսնի նոր իշխանություններից, Վրաստանում Հայաստանի դեսպանատնից , վրացական եւ հայկական ՀԿ-ներից, մտավորականությունից եւ ողջ հասարակությունից պահանջել են օբյեկտիվ արձագանք Չարկվիանիի արտահայտություններին:Չարկվիանին իր բանաստեղծության մեջ մասնավորապես գրել է. «Դու վրացի՞ ես` մի արի տասնիննին: Դու հա՞յ ես. այո, համեցեք, պարոն»:
Հիշեցնենք, որ Թբիլիսում անացկացվում է նախկին կառավարող «Միասնական ազգային շարժում» կուսակցության հանրահավքը` Վրաստանի եվրոպական կուրսի աջակցության կարգախոսով:




























