Ապրիլի 21-ին, ժամը 02.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ-ում՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել վթար:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-21124» մակնիշի Լ 2021 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհին տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշին եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդ՝ 1992 թ. ծնված Է. Քաբաթյանը տեղում զոհվել է:

Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: