Նյու Դելիում ապրիլի 21 –ին հարյուրավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել` հնգամյա աղջնակի առեւանգման  եւ բռնաբարության դեպքի հետ կապված:Մարդիկ հավաքվել են պետական կառույցների շենքերի առջեւ, բախումների կամ անկարգությունների մասին չի հաղորդվում, տեղեկացնում է «Ռոսբալտը»:

Ոստիկանության տվյալներով` ապրիլի 15 –ին հնգամյա աղջնակին առեւանգել է հարեւանը: Մոտ  40 ժամ նա երեխային պահել է իր սենյակում, բռնաբարել եւ խոշտանգել է, որից հետո թողել է, որ մահանա: Աղջան փրկել են մյուս հարեւանները` լսելով նրա լացը:Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին`  կարի արտադարմասի  22-ամյա բանվորին: