ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանին մեղադրում են, թե իր խոսքում շատ է ասում «երեւանցի, երեւանցի»:Այս մասին այսօր` ապրիլի 21-ին Կենտրոնի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ  նախարար, Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը:

«Է, հերիք է, դու ասեք քյավառցի, ապարանցի, թողեք ես էլ ասեմ` երեւանցի: Մենք հարգում ենք բոլորին: Չկա մարդ, որ գյուղի արմատներ չունենա: Բայց, որ եկել եք Երեւանում ապրում եք, եկեք երեւանցու նամուսն ու թասիբը բարձր պահենք եւ դա անելու ենք: Սա անպագորգոռ բառեր չեն, ես ինքս եմ տեսել, թե երեւանցին որտեղից ուր է իջել»,- նկատեց Արմեն Երիցյանը:

Նա նաեւ նշեց, որ տեսնում ենք, որ տարբեր տեղերից մարդիկ գալիս են պաշտոն ստանում եւ իրենք իրենց լավ են պահում:«Բայց նաեւ տեսնում ես, որ իրենց, մեղմ ասած, բալիկները չափից ավելի երես են առած: Պետք է ականջները կտրել նրանց, պետք  ցույց տան, որ այդպես չէ: Ես կարգ ու կանոնը կարեւորում եմ»,- ասաց Արմեն Երիցյանը եւ ավելացրեց, որ մարդուն իրավունքը բնությամբ է տրված եւ ամրագրված է մարդու իրավունքների սահմանադրությունում: Արմեն Երիցյանի խոսքով, գյուղի բնակիչները դեռ կարող են կարտոֆիլ, կաղամբ ցանել եւ ապրել եւ հարցրեց, թե բազմաբնական շենքերի բնակիչները ինչպես պետք է ապրեն: Միաժամանակ ավելացրեց, որ եթե անգամ չընտրվի էլ, մնա ԱԻՆ նախարար կամ դասախոս, միեւնույնն է, Երեւանի եւ Հայաստանի համար անելիքները շատ են:

Իսկ բնակիչնրի հարցերը վերաբերում էին բազմաբանակարան շենքերի սեյսմակայունությանը, երթուղայինների եւ տաքսիների հիգիենային եւ կանոնկարգմանը եւ այլն: