Ապրիլի 21-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Վայք ավտոճանապարհին՝ Տիգրանաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել վթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 30UU723 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով ուղեւորներ՝ 1956թ. ծնված Սվետլանա Ալեքսանյանը եւ 1971թ.ծնված Գագիկ Առուստամյանը տեղում զոհվել են:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ 1955թ. ծնված Ժորա Առուստամյանը եւ 2010թ. ծնված ուղեւոր Բարմեն Առուստամյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, 1976թ. ծնված Նարինե Ազարյանը՝ Արարատ քաղաքի ԲԿ, իսկ 2002թ. ծնված Էլեոնորա Առուստամյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Ս.Ալեքսանյանի եւ Գ.Առուստամյանի դիերը:




























