Brussels Airlines ավիաընկերության հաճախորդներին, ովքեր գերադասում են ճանապարհորդել ընտանի կենդանիների հետ, ստիպված են նոր փոխադրող փնտրել: Օրերս, ավիաընկերության` Բելգիայի գլխավոր գրասենյակի ներկայացուցիչները հայտարարել են, որ տափակամռութ կենդանիներն այլեւս օդանավում ցանկալի հյուրեր չեն:
Պեկինեսներին, բոլոր տեսակի բուլդոգներին եւ պարսկական կատուներին արգելել են օդանավ բարձրանալ, թռիչքի ժամանակ բարդությունների պատճառով, որոնց բախվում են նրանք: Անասնաբույժները դա բացատրել են նրանով, որ կենդանիների անատոմիան թույլ չի տալիս նրանց շնչառական համակարգին նորմալ գործել բարձրության վրա:
Ինչպես հաղորդել է «Վեստի.ռու»-ն, ավելի վաղ ամերիկյան ազգային փոխադրողների մի մասն արգելել է տափակամռութ կենդանիների փոխադրումը:




























