ԱՄՆ Ինդիանա նահանգի Նոտր-Դամ համալսարանի աշխատակիցները պարզել են, որ մտապատկերը, որ մարդուն դեպրեսիայի է մղում, կարող է վարակիչ լինել նրանց մոտ գտնվողների համար:
Հետազոտության հեղինակներ Ջերալդ Հեյֆելլն ու Ջենիֆեր Հեյմսը հետեւել են համալսարանական քոլեջի աղջիկներին, որոնք ապրում են հանրակացարանում, եւ պարզել, որ սթրեսներին արձագանքելու առանձնահատկությունները, որոնք ստիպում են աշխարհը տեսնել բացասական գույներով, դեպրեսիայի հակված աղջիկներից փոխանցվում են նույն սենյակներում ապրող հարեւանուհիներին: Կես տարի անց նրանց մոտ եւս դեպրեսիայի ախտանշաններ են հայտնվել: Իրենց հետազոտությունը գիտնականները հրապարակել են Journal of Clinical Psychology հանդեսում, հաղորդում է «Գոլոս Ռոսիի»-ն:
Դեպրեսիան ամենից հաճախ զարգանում է նրանց մոտ, ովքեր արտաքին իրադարձություններն ընկալում են որպես այնպիսի գործոնների արդյունք, որ իրենց սեփական թուլության պատճառով ի վիճակի չեն փոխել:




























