Ապրիլի 22-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկումով:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մարզային օպերատիվ խումբը եւ ՃԿԿ արձագանքման խումբը:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Վանաձոր-Երեւան ավտոճանապարհի 85-րդ կմ-ում «Մերձ Տրանս» ՓԲԸ-ին պատկանող «Վոլվո» մակնիշի 454 ՍՕ 12 համարանիշի բեռնատարը (վարորդ` 50-ամյա Հովհաննես Մկրտչյան) դուրս է եկել երթեւեկելի մասից, շրջվել եւ բռնկվել:

Հ. Մկրտչյանը տեղի ուժերով դուրս է բերվել բեռնատարի խցիկից եւ տեղափոխվել Աշտարակի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.39-ին, մարվել` 18.11-ին:

Այրվել է 2 անվադող, վառելիքի բաքը, մասնակի` կցորդը եւ վարորդի խցիկը: