Այսօր՝ ապրիլի 23-ին, ժամը 10.05-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին.անհրաժեշտ է փրկարարների օգնությանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի հատակին հայտնաբերել են 80-ամյա Մ. Գրիգորյանի դին: