Սպորտային հագուստի եւ կոշկեղենի ամերիկյան արտադրող Nike ընկերությունն ԱՄՆ-ում վաճառքից հանել է «Բոսթոնյան ոճրագործություն» գրառմամբ շապիկները: Դրանք արտադրվել էին New York Yankees բեյսբոլի թիմի՝ Red Sox-ի նկատմամբ տարված հաղթանակների պատվին 1978 եւ 2006թթ.-ին:

Բոստոնում վերջին տխոր իրադարձություններից հետո կազմակերպությունը որոշել է շուկայական եւ online վաճառքից հանել շապիկները, որոնք կարող են գնորդների մոտ երկիմաստ տպավորություն թողնել, հաղորդում է Associated Press-ը:

1978 եւ 2006թթ.-ին New York Yankees-ի աղմակահարույց հաղթանակները Rex Sox-ի նկատմամբ ամերիկյան բեյսբոլի պատմության մեջ են մտել `որպես «Բոսթոնյան առաջին ոճրագործություն» եւ «Բոսթոնյան երկրորդ ոճրագործություն» (1770թ.-ին բրիտանական բանակի կողմից Բոսթոնի բնակիչների զանգվածային սպանության անալոգիայով), գրում է ՌԲԿ-ն: