Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` Բագրատաշենի սահմանային անցակետով Վրաստանից Հայաստան է ժամանել 35-ամյա Սարգիս Մ.-ն, որը մարտի 22-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Սարգիս Մ.-ն ապրիլի 22-ին, ժամը 17.00-ին, ներկայացվել է բաժին:




























