Ապրիլի 22-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել  1978 թ. ծնված Վարդան Մ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա  ապրիլի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):