Երեւան քաղաքի Արշակունյաց 2ա հասցեի շենքի 2-րդ հարկից 488 հազ. դրամ սկզբնական արժեքով 62.6 քառ.մետր մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման կտրվի «Երկրապահ» թերթի խմբագրությանը:
Այդ մասին որոշումն ընդգրկված է ՀՀ կառավարության ապրիլի 25-ի նիստի օրակարգում:
Տարածքը տրամադրվում է Երկրապահ կամավորների միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի խնդրանքի հիման վրա;
Նշենք, որ «Երկրապահ» թերթը մինչ այս որոշումը անհատույց օգտագործում էր Երեւան քաղաքի Իսահակյան 28 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 70.5 քառ. մետր տարածք, սակայն պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ տարածքը հանձնել է:




























