Ադրբեջանական Շեքի քաղաքում ոստիկանությունը ձախողել է ընդդիմադիր Ազգային Ճակատ եւ «Մուսավաթ» կուսակցությունների տեղական կառույցների համատեղ նիստը:
«Ոստիկանները մտել են կենտրոնակայան, որտեղ գտնվում են երկու կազմակերպությունները եւ պահանջել են ցրվել»,- ասել է Ազգային ճակատի Շեքիի կառույցի ղեկավար Ալի Աբդուլլաեւը:
Ոստիկաններին բացատրելու փորձերը, թե իրենք չեն խախտում օրենսդրությունը, ոչինչ չի տվել: Դիմակայություն թույլ չտալու համար հավաքի մասնակիցները դադարեցրել են հանդիպումն ու լքել շինությունը, հաղորդում է contact.az-ը:
Ինչպես նշում է կայքը, ընդդիմության ներկայացուցիչների տեղական հավաքները կասեցնելը Ադրբեջանում արդեն նորմա է դարձել: Նախօրեին ընդդիմադիրների ժողովներն արգելվել են Նախիջեւանում, Լենքորանում, Սաբիրաբադում եւ այլուր:




























