Գյումրիի Շիրակացի փողոցում` Շահինյան 5 հասցեում, այսօր` ապրիլի 23-ին, ժամը 13.00-ի սահմաններում կրակոցներ են հնչել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության Գյումրիի բաժնից: Այլ մանրամասներ նրանք չհաղորդեցին, հավելելով, որ ամեն ինչ ճշտվում է, ավելի ուշ կհայտնեն: