ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն, այսօր՝ ապրիլի 23-ին, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ ղեկավար կազմի եւ աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ 

Քննարկման հիմնական թեման 5-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի ծրագրի մեջ ընդգրկված օրենքների նախագծերի նախնական քննարկման ընթացքի եւ հերթական լիագումար նիստի օրակարգի պատրաստության հարցերն էին։

Այդ կապակցությամբ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն խորհրդարանական շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերի պատրաստության վիճակի շուրջ։

Արդյունքում ճշտվել է լիագումար նիստի հաստատմանը ենթակա օրակարգային հարցերի շրջանակը, նշվել են առաջիկա անելիքները, տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Համաձայն գործող օրենսդրական նորմի՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ԱԺ լիագումար նիստը հրավիրվում է ապրիլի 25-ին, ժամը 11.00-ին, ԱԺ նիստերի մեծ դահլիճում։ 

Խորհրդակցությանը քննարկվել են նաեւ ներխորհրդարանական կյանքի այլ հարցեր։