Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վարչակազմի ղեկավար է նշանակվել Անդրո Բարնովը, ով դրանից առաջ Շիդա Քարթլիի նահանգապետի պաշտոնն է զբաղեցրել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, հայտնել է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Ինչպես գրում է «Նովոստի-Գրուզիա»-ն, 2010թ.-ից նախագահի աշխատակազմը ղեկավարել է Դավիթ Տկեշելաշվիլին: «Տկեշելաշվիլին իր մասնագիտական գործունեությունը կշարունակի ԱՄՆ-ում` որպես միջազգային եւ համեմատական իրավունքի Կենտրոնի տնօրեն, ամենահայտնի համալսարաններից մեկում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Միխայիլ Սահակաշվիլին Լուսավորության նախագահական շքանշան է շնորհել Դավիթ Տկեշելաշվիլիին:




























