Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի` 2015թ.-ի մոտենալը որեւէ իրավական նշանակություն չունի: Դա միջազգային ճանաչման գործընթացում վերջնակետ չէ: Այդ մասին ապրիլի 23-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Հայկական կողմի մոտեցումը կայանումէ նրանում, որ 2015 թվականը պետք է լինի մեր իրավունքների իրացման գործընթացի սկիզբ: Սակայն անհրաժեշտ է նախաձեռնողականություն ցուցաբերել, որոնք շարունակական կլինեն նաեւ 2015-ից հետո»,- նշել է Մանոյանը` հավելելով, որ 100-ամյա տարելիցից հետո որեւէ իրավական սահմանափակում չկա իրավական հարցերի բարձրացման համար:
Հարցին, թե ինչ վարք կդրսեւորի Թուրքիան Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին, Կիրո Մանոյանը պատասխանել է, թե Թուրքիայում իրականում քիչ խմբեր կան, որ այդ հարցում արդար եւ անկողմնակալ են, այսինքն ոչ միայն տեսնում են Թուրքիայի մեղքը, այլեւ ընդգծում են արդարության վերականգնման անհրաժեշտությունը: «Մենք պետք է աջակցենք նման խմբերին: Կան նաեւ բազմաթիվ խմբեր, որոնք ունեն պետական քաղաքականությունից տարբերվող դիրքորոշում, սակայն նրանք փորձում են Թուրքիային հնարավորություն տալ խուսափել ճնշումներից»,- ասել է Մանոյանը:
Մանոյանը նշել է, թե չի բացառվում, որ Թուրքիան 100-ամյա տարելիցի նախօրեին վավերացնի ստորագրված հայ-թուրքական արձանագրություններից մեկը, որում բացակայում է գորոծղության ժամկետը, այսինքն Անկարայի առջեւ հատուկ հարցրե չբարձրացվեն, եւ, ընդհակառակը, հայկական կողմին դնեն բարդ վիճակում, կանխատեսել է Մանոյանը: Դրանով, ըստ նրա, Թուրքիան ցույց կտա աշխարհին, որ Հայաստանի հետ ինչ-որ առաջընթաց կա, իսկ Հայաստանն իր դիրքերի պահպանման համար կգնա երկրի շահերից չբխող քայլի:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























