Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցին, որտեղ քննադատություն է պարունակում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ:
Այս առնչությամբ, Panorama.am-ի հարցին ի պատասխան, Տիգրան Բալայանն ասել է. «Անկախ զեկույցներից եւ դրանց բովանդակությունից՝ Հայաստանի ղեկավարությունը վճռական է շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը, քանզի դա մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն է»:




























