Հայաստանի մշակույթի նախարարությունը, Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը, «Դելտա քալչր» ասոցիացիան, «Նանտեռի Ամանդյե» թատրոնը
Օ-դը-Սենի գլխավոր խորհուրդը ներկայացնում են «Անուշ» օպերայի նոր բեմականացումը:
Հայ-ֆրանսիական այս համատեղ նախագիծը երկու երկրների մասնագետների ուժերով արվող մեծ աշխատանք է, որի արդյունքում հայ եւ ֆրանսիացի հանդիսականին կներկայացվի նոր «Անուշը»՝ այս ստեղծագործության ուղին հարթելով դեպի միջազգային հարթություն եւ կանխորոշելով հայ մշակույթի մնայուն արժեքի ապագան:
«Անուշ»-ի նոր մեկնաբանության լիբրետոյի ադապտացիայի եւ բեմադրության հեղինակը ֆրանսաբնակ հայ դերասան եւ ռեժիսոր Սերժ Ավետիքյանն է:
Մեկ ամիս առաջ Հայաստան ժամանած բեմադրիչը, խորեոգրաֆը եւ ստեղծագործական խմբի մյուս անդամները առաջին ներկայացումից առաջ կհանդիպեն լրագրողների հետ՝ պատմելու նախապատրաստական ընթացքի, «Անուշ»-ի իրենց տեսլականի եւ սպասելիքների մասին:
Պրեմիերան Երեւանում տեղի կունենա ապրիլի 26-27-ին, մայիսի 3-4-ին Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում:
Հայ-ֆրանսիական նախագծի երեւանյան պրեմիերայից հետո «Անուշը» կներկայացվի Փարիզի «Նանտեռի Ամանդյե» թատրոնում մայիսի 22-ին, 23-ին, 25-ին ու 26-ին:
Բեմադրություն եւ լիբրետոյի ադապտացիա՝ Սերժ Ավեդիկյան
Բեմի ձեւավորում, հագուստներ, խորեոգրաֆիա՝ Նիկոլյա Մյուզեն
Գործիքավորում եւ երաժշտության վերամշակում՝ Անահիտ Սիմոնյան
Դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան
Լուսային ձեւավորում՝ Ժան-Մարկ Սկաչկո
Տեսաշար՝ Միքայել Դովլաթյան
Մենակատարներ
Անուշ՝ Սոֆյա Սայադյան, սոպրանո, Սարո՝ Լիպարիտ Ավետիսյան, տենոր, Մոսի՝ Գուրգեն Բավեյան, բարիտոն, Անուշի մայրը՝ Քրիստինե Սահակյան, մեցցո-սոպրանո, Սարոյի մայրը՝ Լիլիթ Սողոմոնյան, սոպրանո
«Հովեր» պետական կամերային երգչախումբ, գեղարվեստական ղեկավար եւ խմբավար` Սոնա Հովհաննիսյան




























