Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ բանավոր ելույթները հստակ են: Այս մասին, այսօր` ապրիլի 23-ին, հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` մեկնաբանելով մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների համար ընթացող նախընտրական քարոզարշավի ընթացքը: Նա ուշադրությունը կենտրոնացրել է Տարոն Մարգարյանի` մայրաքաղաքի բնակիչների հետ հենց իրենց բակերում հանդիպելու որոշման վրա եւ համարել, որ այդպիսով հնարավորություն է առաջանում հստակ պատկերացնել նրանց մտահոգող խնդիրների մասին:
Նա հերքել է խոսակցություններն այն մասին, որ ՀՀԿ-ն Մարգարյանին խորհուրդ է տվել բնակիչների հետ անմիջական հանդիպումներ չծրագրել. «ՀՀԿ-ն այդպիսի հարց չի քննարկել եւ Մարգարյանը միշտ հասանելի է ժողովրդի եւ մամուլի հետ շփման համար»:
Հիշեցնենք, որ Երեւանի գործող քաղաքապետը Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորում է ՀՀԿ համամասնական ցուցակը:




























