Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից: Այդ մասին ապրիլի 23-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Բարեւ Երեւան» դաշինքում ընդգրկված Դանիել Իոանիսյանը:
Նրա խոսքով, մարզպետերը հավաքում են մարզերում ապրող, բայց Երեւանում գրանցված անձանց անձնագրային տվյալները, որ ապահովեն քվեարկությունը ՀՀԿ-ի օգտին: Նախընտրական պաստառների համար նախատեսված ցուցանակների վրա «Օրինաց երկիրն» ու «Բարգավաճ Հայաստանը» նյութեր են փակցնում, որոնք խախտում են օրենքը. «A3 չափի պաստառերի փոխարեն նրանք ավելի մեծն են տեղադրում, երբեմն էլ մի քանի պաստառներ, ինչը եւս օրենքի խախտում է»,- նշել է Իոնիսյանը` հավելելով, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն երբեմն պաստառներ են փակցնում օրենքով չնախատեսված վայրերում:
Իոնիսյանի խոսքով, Շենգավիթ եւ Դավթաշեն վարչական շրջաններում խոչընդոտել են «Բարեւ Երեւան» դաշինքի ակտիվիստներին, երբ բուկլետներ էին բաժանում:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























