«Առաքելություն» կուսակցությունը հակված չէ կարծելու, որ մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունները կլինեն արդար եւ թափանցիկ: Այս մասին այսօր` ապրիլի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երեւանի ավագանու ընտրություններում «Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանը:

Հարցին, թե կարո՞ղ է արդյոք »Առաքելություն» կուսակցությունը հաղթահարել 6%-անոց շեմը, Մեսրոպ Առաքելյանը պատասխանել է, որ թեեւ լրատվամիջոցների կողմից նախընտրական քարոզարշավի լուսաբանման ցածր մակարդակին, իրենք ձգտում են հնարավորինս շատ հանդիպումներ ունենալ, ծանոթանալ քաղաքացիների խնդիրների հետ, եւ արդեն հասցրել են լինել Երեւանի 12 վարչական շրջաններից 9-ում:

Առաքելյանը հիշեցրել է, որ քարոզարշավի մեկնարկի համար իրենք ընտրել էին Նորագյուղը: «Շրջանի ամենաառաջնահերթ խնդիրներից մեկը լուսավորությունն է: Երբ մենք բարձրացրեցինք այս հարցը, «ԵրՔաղԼույս»-ը լուծեց այդ հարցը, եւ այս կապակցությամբ Նորագյուղի բնակիչները շնորհակալություն են հայտնել մեզնից»,- նշել է նա` ավելացնելով, որ ի տարբերություն մնացած քաղաքական ուժերի, նրանք ունեն հստակ ծրագրեր եւ առաջարկում են հստակ լուծումներ: