Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Գազա կատարելիք իր այցը չի հետաձգելու։
Թուրքական «Աքշամ» պարբերականի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարի կողմից Գազա կատարելիք իր այցի հետաձգման հայտարարությանը։ Թուրքիայի վարչապետը նշել է, թե մայիսին Գազա կատարելիք այցի հետաձգման մասին խոսք չի կարող լինել։
«Ես ասել էի, որ Գազա այցելելու եմ ԱՄՆ կատարելիք այցից հետո։ Հետաձգում չկա։ Երանի Քերրին նման բան չասեր։ Գեղեցիկ չստացվեց։ ԱՄՆ այց ունենք, այնտեղ կխոսեինք»,-ասել է Էրդողանը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ այցը նախատեսված է մայիսի 14-ին։
Նշենք, որ Ջոն Քերրին օրեր առաջ Ստամբուլ կատարած այցի ժամանակ ասել էր, թե լավ կլինի, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաձգի իր այցը Գազա։




























