Չեմ ցանկանում մեկնաբանել անհիմն խոսակցությունները։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Խորհրդի անդամ, ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության նախագահ Ռուբեն Սադոյանն՝ ի պատասխան այն խոսակցությունների, որ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Բեգլարյանը չի մասնակցել երեկ Կենտրոն վարչական շրջանում կազմակերպված նախընտրական հանդիպումներին:
«Մեր թիմը միասնական աշխատում է Երեւանի ավագանու ընտրություններում լրջագույն հաջողություն ապահովելու համար։ Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Բեգլարյանի մասնակցությանը, ապա պետք է փաստեմ, որ նա երեկ նախընտրական հանդիպումներից հետո հանդիպել է Երեւանի քաղաքապետի հետ եւ մեծ խորհրդակցություն է անցկացրել Կենտրոն վարչական շրջանի ՀՀԿ շտաբում»,- ասաց Ռ. Սադոյանը։




























