Երեւանի Հալաբյան փողոցում գտնվող «Պերինատոլոգիայի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտում» (Հանրապետական ծննդատուն ) այսօր` ապրիլի 24-ին ժամը 06.00-ին հրդեհ է բռնկվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի 1-ին հարկում գտնվող տնօրենի հանգստի սենյակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.39-ին, մարվել` 06.53-ին:

Ամբողջությամբ այրվել է սենյակը գույքով՝ մոտ 12 քմ:  Նշված ինստիտուտում «SOS» հակահրդեհային ազդարարման համակարգ տեղադրված չէ: Բարեբախտաբար տուժողներ չկան: