Երեւանում ապրիլի 23-ին, 77 տարեկան հասակում, քաղցկեղից մահացել է ամենատարեց հայ «օրենքով գողերից» մեկը՝ Ռաֆիկ Խոյեցյանը, ով հայտնի է «Խոյ» մականունով:
Ինչպես հաղորդում է «Փրայմ Քրայմը», բնիկ երեւանցի Ռաֆիկ Խոյեցյանը համարվում էր հին սերնդի ամենաազդեցիկ ու հայտնի հայ «օրենքով գողերից» մեկը: Վերջին տարիներին նա հեռացել էր քրեական կյանքից՝ առողջական խնդիրների պատճառով, իսկ իր լիազորությունները հանձնել էր որդուն՝ Ռաֆայելին:
Գործակալության փոխանցմամբ՝ «օրենքով գողի» հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 25-ին եւ այդ կապակցությամբ, սպասվում է, որ Երեւան կժամանեն ԽՍՀՄ ողջ տարածքում գտնվող քրեական աշխարհի ներկայացուցիչներ:



























