Երեկ` ապրիլի 23-ին մի քանի երիտասարդ դանակի վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիավանդանոցներ: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Երիտասարդները վիճաբանության ժամանակ դանակահարվել են:
Դեպքը տեղի է ունեցել Դավիթ Անհաղթ փողոցի վրա: Նրանք, ամենայն հավանականությամբ Ֆրանսիական համալսարանի ուսանողներ են եղել: Համալսարանի տարածքում վիճել են, որը թեժացել է ու նրանցից մեկը դանակահարել է իր «հակառակորդներին»: Վերջիններիս տեղափոխել են «Նաիրի» ու «Միքայելյան» հիվանդանոցներ:
Բուհի ուսանողներից մեկը մեր թղթակցին հայտնել էր, որ դանակահարողը եւս նույն բուհի ուսանող է, ում երեկ դեպքից հետո ձերբակալել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին նաեւ ոստիկանությունից: Հայտնել են, որ Քանաքեռ Զեյթունի բաժնում քննություն է կատարվում: Դանակահարողի անձը պարզվել է, 22-ամյա Ա.Ն-ն կամավոր ներկայացել է բաժին է եւ խոստովանել է, որ վիճաբանության ժամանակ դանակահարել է նրանց:
Նշված անձը ձերբակալված է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:




























