Ամեն անգամ այցելելով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ես սուր ապրումներ եմ ունենում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկին՝ հուշահամալիրում ծաղկեպսակ տեղադրելուց հետո:
«Սա շատ զգացմունքային պահ է եւ շատ զգացմունքային արարողություն»,-նշել է դեսպանը:
Հիշեցնենք նաեւ, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից: Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Ուելսը, Շոտլանդիան, Իռլանդիան, Ավստրալիան եւ ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:




























