Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել ՀԱԿ-ի կողմնակիցների երթին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ վատառողջության պատճառով: Այդ մասին երթի մասնակիցներին եւ լրագրողներին հայտնել է ՀԱԿ փոխնախագահ, պատգամավոր Արամ Մանուկյանը: Մարզահամերգային համալիրի դիմաց երթին միացել է առաջին նախագահի կինը` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը` թոռան ուղեկցությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ավելի վաղ երթի մասնակիցները հայտնել էին, որ առաջին նախագահն ամենայն հավանականությամբ երթի մասնակիցներին կմիանա Մարզահամերգային համալիրի մոտից եւ կբարձրանա դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

ՀԱԿ-ի երթը մեկնարկել էր Սարյանի արձանից, անցել Բաղրամյան պողոտայով, Օրբելի, Կիեւյան փողոցներով: Երթին մասնակցում են Լեւոն Զուրաբյան, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վահագն Խաչատրյանը, Վարդան Մալխասյանը եւ այլք:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am