Թուրքիայում KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) գործով ապրիլի 24-ի դատավարության ժամանակ գործով անցնող մեղադրյալներից, լրագրող Էրթուշ Բոզքուրթը հայտարարել է, թե այսօր հայերի կոտորածների տարելիցն է եւ իրենք կիսում են հայերի վիշտը։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ KCK-ի գործով 46 մեղադրյալների մասնակցությամբ դատական գործով 13-րդ նիստի ժամանակ Սիլիվրիի դատարանում բոլոր մեղադրյալների անունից հայտարարությամբ է հանդես եկել լրագրող Էրթուշ Բոզքուրթը։
Դատական նիստին բոլոր մեղադրյալները եկել էին սեւ կոստյումներով՝ դա պատճառաբանելով հայերի կոտորածի տարելիցով։ «Այսօր՝ ապրիլի 24-ը, հայերի կոտորածների տարելիցն է։ Մենք կիսում ենք հայերի վիշտը»,-ասել է Էրթուշ Բոզքուրթը։




























