Ֆրանսիայի իշխող Սոցիալիստական կուսակցությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել` իր համերաշխությունը հայտնելով հայերին եւ նշելով Հայաստանի ու Թուրքիայի միջեւ խաղաղության եւ հավասարակշռության համար Թուրքիայի կողմից Ցողասպանությունը ճանաչելու կարեւորությունը: Այս մասին հայտարարել է «Nouvelles d'Arménie»-ն:
Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության հայտարարության մեջ մասնավորապես ասվել է. «Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Սոցիալիստական կուսակցությունը միանում է հայկական ծագում ունեցող բոլոր ֆրանսիացիներին եւ հայ ժողովրդին, որ նշի 1915 թվականի ապրիլի 24-ին կատարված ցավալի իրադարձության տարելիցը, որը խլել է Օսմանյան կայսրության հպատակ 1,5 միլիոն մարդու կյանք»:
Կուսակցությունը հիշեցրել է իր դիրքորոշումը. «Նույնիսկ եթե ժամանակակից Թուրքիան պատասխանատվություն չի կրում Հայոց ցեղասպանության համար, Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը ոչ միայն կնպաստի հիշողության պահպանմանը, որն անհրաժեշտ է երկու ժողովուրդների բարեկամության համար, այլեւ կօգնի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ խաղաղության եւ կայունության ստեղծմանը:




























