Հայաստանի իշխանությունները չպետք է թույլ տան, որ հայ-թուրքական արձանագրություններում հայտնվեն դրույթներ, որոնք նպատակ ունեն պատմաբանների հանձնաժողով ստեղծել: Այդ մասին ապրիլի 24-ին լրագրողներին հայտնել է Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղիկներ դնելուց հետո:

Նրա խոսքով, սկսած արձանագրությունների ստորագրման պահից, գործընթացը դանդացել է, եւ միջազգային հանրությունը ոչ հետեւողական է դարձել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով: «Դա ամենածանր հարվածն էր Ցեղասպանության ճանաչման գործընթացին: Երկրորդ պատճառն այն է, որ երկիրը, որի իշխանությունը չի վայելում ժողովրդի վստահությունը, չի կարող միջազգային հանրության առջեւ լուրջ հարցեր դնել»,- ասել է Մանուկյանը, ում գնահատականով այդ երկու հիմնական պատճառներն են խոչընդոտում Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Սակայն կա ժողովուրդ, կա սփյուռք, որոնք հետեւողական կլինեն այդ հարցում, իսկ դրա լուծման համար հարկավոր է, որ իշխանությունն ուժեղ լինի եւ վայելի ժողովրդի վստահությունը»,- ընդգծել է Արամ Մանուկյանը:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am