ԱՄՆ-ում հայտնի են դարձել ամենալավ եւ ամենավատ մասնագիտությունները: Այսպիսով, ապահովագրական գործակալության աշխատակցի մասնագիտությունն ամենահեռանկարայինն է ճանաչվել, իսկ 2013թ.-ի ամենավատ աշխատանքը թերթի լրագրողինն է: Նման եզրահանգման են եկել հեդհանթերյան CareerCast կազմակերպության աշխատակիցները:
Լավագույն եւ վատագույն աշխատատեղերը որոշվել են մի քանի կետերով` աշխատավայրում ընդհանուր մթնոլորտը, սթրեսի մակարդակը, աշխատավարձի չափը: Ապահովագրական գործակալի մասնագիտության հավաքած ընդհանուր բալերի քանակը կազմել է 123 (որքան քիչ, այնքան լավ): Նման աշխատատեղերի քանակը ընթացիկ տարում կաճի 27%-ով: Այդ աշխատանքի դիմաց վճարվող տարեկան միջին աշխատավարձը կազմում է 87 հազար դոլար, գրում է «Lenta.ru»-ն:
Երկրորդ տեղում է հայտնվել ինժեներ-կենսաբժշկի աշխատանքը (տարեկան միջին աշխատավարձը 81,5 հազար դոլար է), երրորդ տեղում ծրագրային սպասարկման ինժեների աշխատանքն է (90,5 հազար դոլար): Տասնյակի մեջ են մտել այնպիսի մասնագիտություններն, ինչպիսիք են` բժիշկ օտոլարինգոլոգը, աշխատավարձ կազմողը, ակնաբույժը եւ համակարգչային վերլուծաբանը:
Իրենց հերթին, ամենավատ մասնագիտությունների շարքում են` փայտահատը, կաթի արտադրությամբ զբաղվող ֆերմերը, շարքային զինծառայողը, թատրոնի դերասանը եւ փոստատարը: Այս մասնագիտություններից գրեթե բոլորի քանակը ընթացիկ տարում կկրճատվի: Դրանից բացի, նրանց մեծամասնությունը դասվում է քիչ եւ միջին վարձատրվող մասնագիտությունների շարքին, ընդ որում դրանք տքնաջան եւ համառ աշխատանք են պահանջում:




























