Ամերիկայի հայկական խորհուրդը հայ դիվանագիտական կառույցի, հոգեւորականության, բիզնես միության, Լոս-Անջելեսի Տարածաշրջանային խորհրդի անդամ` Մայքլ Անտոնովիչի եւ Տարածաշրջանի խորհրդի հետ միասին Լոս Անջելեսի շրջանում 2013թ.-ի ապրիլի 24-ը 1915-1923թթ.ը տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հիշատակի օր են հռչակել:
«Լոս-Անջելեսը տուն է դարձել ԱՄՆ-ում հայկական մեծ համայնքի համար, որը բիզնեսի, գյուղատնտեսության, գիտության, բժշկության, պետական կառավարման եւ արվեստի ոլորտներում իր հաջողություններով հարստացնում է մեզ»,-ասել է Անտոնովիչը:
«Շարունակաբար հիշելով եւ բացեիբաց դատապարտելով թուրքական կողմի իրականացրած ոճրագործությունը` Լոս-Անջելեսը կոչ է անում աչալուրջ լինել հետագայումն նման իրադարձություններից խուսափելու համար: Մենք միանում ենք հայ համայքի ջանքերին այն գործում, որ զոհերը եւ տուժածները երբեք չմոռացվեն»,-ավելացրել է Լոս Անջելեսի Տարածաշրջանային խորհրդի անդամը:
Մայքլ Անտոնովիչը նաեւ կոչ է արել նախագահ Բարաք Օբամային եւ կոնգրեսականներին բարձրացնել այդ հարցը Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ, երբ մի քանի շաբաթից նրանք հանդիպեն Օվալաձեւ սենյակում:




























