Բեյրութում զանգվածային բողոքի ակցիայի հազարավոր մասնակիցները կոչ են արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Լիբանանի հայերը, ինչպես նաեւ նրանք, ովքեր աջակցել են նրանց նախաձեռնությունը, հավաքվել են Բեյրութի հրապարակում՝ նշելու Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը: Ակցիայի մասնակիցները Թուրքիային դատապարտող ցուցապաստառներ են ունեցել եւ կարգախոսներ վանկարկել, հաղորդում է «The Daily Star»-ը:

«Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ քայլեր ձեռնարկի հայերի ուեցվածքը վերադարձնելու ուղղությամբ: Դա մեր իրավունքն է, մեր հողը, մեր արժանապատվությունը»,-հայտարարել է ցուցարարներից մեկը:

Նշենք, որ Լիբաբանի հայ համայնքը կազմում է մոտ 200 հազար, որը կառավարությունում 5 նախարար ունի: