Մարտի 3-ին, ժամը 17:00-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում՝ «Եվրոնյուզ» հեռուստաընկերության կենտրոնակայանի առջեւ տեղի է ունենալու է ցույց՝ ի պաշտպանություն ջավախահայության իրավունքների եւ ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի:

Ցույցի մասնակիցները բողոքելու են ջավախահայության նկատմամբ վրացական իշխանությունների խտրական քաղաքականության, Վահագն Չախալյանի պաշտպանության իրավունքի խախտման, Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու գրանցման եւ բռնագրավված եկեղեցիների վերադարձման իրավունքների ոտնահարման դեմ: Ցույցի կազմակերպիչն է «Ֆրանսիա-Ջավախք» ոչ կառավարական կազմակերպությունը:

Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը վրացական իշխանությունների կողմից «անջատողական գործունեություն ծավալելու» մեղադրանքով ձերբակալվել եւ տասը տարվա ազատազրկման է դատապարտվել 2009թ.-ին։