Քաղաքի կանաչապատ գոտիներում բնակվելը բարենպաստ է ազդում մարդու ինքնազգացողության վրա, ասվում է բրիտանացի գիտնականների իրականացրած հեզոտության մեջ: Նրանց տվյալներով, այգիների, պուրակների եւ այլ կանաչապատ տարածքների մոտ ապրող մարդիկ իրենց ավելի լավ եւ կյանքից բավարարված են զգում, հաղորդում է BBC-ն:
Նման փոխադարձ կապ են գտել Էքսետերի համալսարանի մասնագետները: Նրանք ուսումնասիրել են ավելի քան 5 հազար ընտանիքների եւ 10 հազար առանձին անձանց տվյալները, որոնք 1991-2008թ. փոխել են իրենց բնակավայրը: Արդյունքները ցույց են տվել, որ երբ այդ մարդիկ ապրել են կանաչապատ գոտիների մոտ, հայտնել են հոգեկան ավելի քիչ խնդիրների մասին:
Նույն իրավիճակը պահպանվել է, անգամ երբ մասնակիցների մոտ փոխվել են եկամուտների մակարդակը, աշխատատեղը, ընտանեկան դրությունը, առողջական վիճակն ու, անգամ, կենսակերպը:
Հետազոտողների տվյալներով, կանաչապատ գոտիներում ապրելու ազդեցությունը հավասարազոր է միայն ամուսնությանը:




























