Կրասնոդարի ազգային մշակույթների կենտրոնում, ապրիլի 23-ին, հայկական կիրակնօրյա «Խաչքար» դպրոցը երեկո է կազմակերպել՝ նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երեկոն տեղի է ունեցել «Ես Ցեղասպանության 4-րդ սերունդն եմ» կարգախոսով:
Ռուսաստանի հայերի միության «Երկրամաս» թերթի կայքը հաղորդում է, որ երեկոյին մասնակցել են դպրոցի շրջանավարտները, մշակույթի գործիչներ, ովքեր հանդես են եկել զեկույցներով:
Երեկոյի ընթացքում ամփոփվել են 2 ամիս առաջ հայտարարված «Իմ ընտանիքի պատմությունը» շարադրությունների մրցույթի արդյունքները, որին մասնակցել են 25 աշակերտներ: Լավագույն 10 շարադրությունների հեղինակներին մրցանակներ են հանձնվել: Նրանք ներկաների ներկայությամբ հատվածներ են կարդացել իրենց շարադրություններից:




























