Ֆրանսիայի Մարսել քաղաքի «հայկական թաղամասում» ապրիլի 24 –ին մոտ 2000 մարդ երթի է դուրս եկել` հարգանքի տուրք մատուցելու համար Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին եւ կոչ անելու Թուրքիային` ճանաչել մարդկության դեմ կատարված հանցագործությունը, տեղեկացնում է «Nouvelles d'Arménie»-ին:
Վանկարկելով «Թուրքիա, ճանաչիր Հայոց ցեղասպանությունը» եւ «Մենք օրենք ենք ցանկանում» կարգախոսները, երթի մասնակիցները, որոնց թվում են եղել երիտասարդներ, շարժվել են դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի միջոցառմանը մասնակցել են նաեւ պաշտոնատար անձինք եւ հոգեւորականներ:
Աղոթքից եւ լռության րոպեից հետո հուշահամալիրին ծաղկեպսակներ են դրել Մարսել- Պրովանս ագլոմերացիայի նախագահ Էժեն Քազելին, Բուշ դյու Ռոնի գլխավոր խորհրդական Քրիստոֆ Մասը, Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանը, Մարսելի առաջին փոխքաղաքապետ Ռոլան Բլյումը եւ այլք:




























