Ապրիլի 24-ին, ժամը  20.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Ս.Վրացյան փողոցի թիվ 84/1 շենքի 34-րդ բնակարանի բնակիչը գտնվում է անհավասարակշիռ վիճակում. բնակարանի դուռը բացելու եւ համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:

Ժամը 22.00-ի դրությամբ հարազատների հավաստմամբ քաղաքացին գտնվում է համեմատաբար հավասարակշիռ վիճակում. հավաստիացնում է, որ օգնության կարիք չունի եւ բնակարանի դուռը առավոտյան կբացի իր կամքով: Հարազատների պահանջով եւ ելնելով ստեղծված իրավիճակից` որոշում է կայացվել բնակարան մուտք չգործել:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության եւ «1-03» ծառայության աշխատակիցները: