«Հրապարակը» գրում է. «Համապատասխան» մարմինները մոնիտորինգ են արել եւ իշխանություններին զեկուցել, որ այս պահի դրությամբ ոչ մի կուսակցության, ընդհուպ ՀՀԿ-ի վիճակը լավ չէ քաղաքում, եւ հաղթանակի մեծ շանսեր որեւէ կուսակցություն չունի. ՀՀԿ-ի վիճակը հատկապես վատ է Արաբկիր, Շենգավիթ շրջաններում, Կենտրոնում:
Իսկ ԲՀԿ-ի վիճակն ընդհանրապես անմխիթար է Գագիկ Ծառուկյանի՝ քարոզարշավին չմասնակցելու պատճառով. տեղ-տեղ ԲՀԿ-ի վիճակն ավելի վատ է, քան «Ժառանգությանը», ՀԱԿ-ի վիճակն էլ բարվոք չէ: Լավ, բա ո՞վ է հաղթելու այս ընտրություններում, ո՞ւմ թեկնածուն՝ հարցրինք մեր զրուցակցին: «Փողն է հաղթելու, էս անգամ փողն է ամենամեծ ձայներ հավաքող «թեկնածուն»»:




























