Երեկ հայտնի դարձավ,որ մայիսի վերջին Հայաստան կժամանի Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզը: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Վերջինս հանդիպումներ կանցկացնի Հայաստանի ղեկավարության հետ, կայցելի Հայաստանի գեղատեսիլ վայրեր:
Ըստ տեղեկությունների՝ այցը կազմակերպում է Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը:
Ի դեպ, Երեւանում են արդեն Չարլզի արարողակարգի աշխատակիցները»,- գրում է «Ժամանակը»։




























