Ռուսաստանցիների մեծամասնությունը Պետդումայի պատգամավորներին կաշառակերներ եւ գողեր է համարում եւ միաժամանակ «կրթված պրոֆեսիոնալներ» եւ «հիանալի հռետորներ»: Այդպիսին են հասարակական կարծիքն ուսումնասիրող համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցկան արդյունքները:
«Կաշառակեր, գող, խաբեբա, գանձագող, ավազակ» ահա, թե ինչ կարծիք ունի պատգամավորի մասին հարցվածներից ամեն հիգերորդը, իսկ այն մասին, որ պատգամավորը «ժողովրդի ընտրյալն» է, հիշում է միայն քաղաքացիների 4%-ը: Իսկ ամեն հիգերորդը դժվարանում է անգամ որեւէ բնութագիր տալ պատգամավորին:
Պատգամավորի հատկանիշների գնահատման հարցում ռուսասռանցիները հստակ բաժանում են դրանք մասնագիտական եւ բարոյական կողմերի: Մի կողմից` «առաջին հերթին պատգամավորի անձնական շահն է» (60%), «ժողովրդից կտրված եւ նրա հանդեպ անտարբեր լինելը» (57%), «անսկզբունքայնությունը» (45%) եւ «անպատասխանատվությունը» (42%): Մյուս կողմից` նա «համակրելի, հաճելի» է(38%), «իր գործն իմացող մասնագետ» է (42%), «լավ հռետոր» է (56%), «կրթված է» եւ «խելացի» (57%), գրում է «Կոմերսանտը»:
Փորձագետները նշում են, որ պատգամավորների հանդեպ ունեցած վերաբերմունքը նույն է, ինչ՝ վերնախավի հանդեպ, բայց բարդությունն այն է, որ պատգամավորն օրենք է ընդունում, իսկ օրենքի ուժին հասարակությունը չի հավատում:




























