Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ ապրիլի 25-ին, պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Այցի շրջանակներում տեղի կունենան Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների բանակցությունները, որոնց ընթացքում կքննարկվի հայ-ռուսական համագործակցության զարգացման հետագա ընթացքը, կողմերը կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականության արդիական հարցերի շուրջ:
Մոսկվա այցի շրջանակներում տեղի կունենա նաեւ Նալբանդյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության դաշնային ժողովի ղեկավարության հետ: Բացի այդ, հայտնի է, որ Հայաստանի ԱԳ նախարարը ելույթ կունենա Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտականակ ադեմիայի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ունկնդիրների առաջ:




























