Ապրիլի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Նորամարգ գյուղի խաչմերուկի մոտ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ ընկել հարակից դաշտը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: