Վրաստանի տարածքով ռուսական գազի ներհոսքը Հայաստան այսօվանից՝ ապրիլի 25-ից, ժամանակավորապես կդադարեցվի վերանորոգման աշխատանքների պատճառով: Այդ մասին հայտնել են Վրաստանի գազի փոխադրման կազմակերպությունից, որը հանդիսանում է Վրաստան ռուսական գազի ներմուծման օպերատորը:

Գարդաբանիի շրջանում (Արեւելյան Վրաստան) խողովակաշարի վերանորոգման աշխատանքների պատճառով ժամը 8:00-18:00-ին գազի մատակարարումը կդադարեցվի: Աշխատանքների ավարտից հետո գազի մատակարարումը կվերականգնվի: Հայկական կողմն արդեն տեղյակ է վրացական կազմակերպության որոշման մասին, հաղորդում է «ԿավկազՊռեսը»: